Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

12.12.2016 10:19
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը հայտարարում է պետական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի  գլխավոր մասնագետ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիապետում:

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
 
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
 
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
 
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
 
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
 
* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
 
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
 
* անձնագիր և անձնագրի պատճենը,
 
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.12.2016թ.:

ՀՀ  քաղաքացիները ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119):

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի