Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթի վերաբերյալ

17.11.2016 17:18
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար փակ մրցույթ.
 
1.Դեպարտամենտի արխիվի  առաջատար մասնագետ (ՔԿԴ-3.3-1). 
Իրականացնում է արխիվ ստացվող քրեական գործերի, փաստաթղթերի գրանցումը, հաշվառումը, իրավասու ստորաբաժանումներից գրավոր պահանջի դեպքում, սահմանված կարգով իրականացնում է արխիվում պահվող փաստաթղթերի և քրեական գործերի ելքագրում, իրականցնում է արխիվային փաստաթղթերի, քրեական գործերի պահպանման աշխատանքները՝ ինչպես փաստաթղթային տեսքով, այնպես էլ էլեկտրոնային կրիչով, իրականացնում է Բաժնի գործավարությունը.
 
 
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
 
* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
 
* Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Իրավական ակտերի մասին» «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 
 
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 02.12.16թ.
 
 Մրցույթները կկայանան 19.12.2016թ.՝ ժամը 14.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).
 
 ՓակմրցույթինկարողենմասնակցելթափուրպաշտոններիանձնագրերովներկայացվողպահանջներինհամապատասխանողդեպարտամենտիպետականծառայողներըևԴեպարտամենտիկադրերիռեզերվումգրանցվածանձինք:


 
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի