Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնի մասին

16.07.2018 16:46

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) դեպարտամենտը հայտարարում է մրցույթ՝ պետական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի (այսուհետ՝ դեպարտամենտ) իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ (ՔԿԴ-2.3-9).

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենքների, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին» կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, վերլուծական կարողություններ.

* Իրավական ապահովման և վիճակագրության վարչության (այսուհետ՝ վարչություն) գլխավոր մասնագետն իրականացնում է կոմիտեի և դեպարտամենետի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակում, կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալի, դեպարտամենետի ղեկավարի հրամանների և հանձնարարությունների նախագծերի մշակում, իրականացնում է կոմիտեում և դեպարտամենտում նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի, կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալի, դեպարտամենետի ղեկավարի հրամանների նախագծերի իրավական փորձաքննություն, իրականացնում է կոմիտեի գործունեության զարգացման հայեցակարգերի և ծրագրերի մշակում,  օրենսդրությամբ սահմանված վիճակագրական աշխատանքներ, ներկայացնում կիսամյակային և տարեկան պաշտոնական վիճակագրական տվյալներ, իրականացնում է վիճակագրության ձևաթղթերի մշակում, վարչության կողմից մշակված ձևաթղթերին համապատասխան Կոմիտեի ընդհանուր վիճակագրական տվյալների հավաքում և ամփոփում, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,

*պայմանագիրը կնքվելու է 2 ամիս ժամկետով՝ երկարացման հնարավորությամբ.

Դիմող ՀՀ քաղաքացիները  դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթ
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* երկու լուսանկար` 5x6 սմ, մեկ 9x12 սմ չափսի,
* անձնագիր և անձնագրի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.07.2018թ.:

 ՀՀ  քաղաքացիները ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119 ):


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի