Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի Դեպարտամենտի Լոռու մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթ մասին

18.01.2017 18:55
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար մրցույթ.

Դեպարտամենտի Լոռու մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջատար մասնագետ (ՔԿԴ–4.1-21),  (վերոնշյալ պաշտոնը ընդգրկված է կրտսեր պաշտոնների խմբում)

Իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանն (այսուհետ՝ Վարչություն) ուղղված /մտից/ և Վարչությունից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, իրականացնում է Վարչությունում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ՔԿԴ արխիվ հանձնման աշխատանքներ, իրականացնում է Վարչության քննչական բաժնին ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքները, իրականացնում է Վարչությունում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների և գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստում, իրականացնում է Վարչության արխիվի վարման աշխատանքները, իրականացնում է Վարչությունում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և ՔԿԴ արխիվ ուղարկման աշխատանքներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* առնվազն միջնակարգ կրթություն.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Մրցույթը կկայանա 27.02.2017թ.,ժամը 15.00:

 
Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

* գրավոր դիմում,
* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
*  ինքնակենսագրություն,
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,
* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտարարված բոլոր թափուր պաշտոնների համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 03.02.17թ.

Մրցույթները կկայանան Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Մրցույթների թեստավորման հարցաշարն իր ճիշտ պատասխաններով և հարցազրույցի փուլի հարցերը, ինչպես նաև հարցաշարերին վերաբերվող իրավական ակտերը, հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինտերնետային կայքէջում հասցե՝ www. Investigative.am

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ 

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի