Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթ մասին

12.12.2016 11:30
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար փակ մրցույթ.
 
1. Դեպարտամենտի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնի տարածքային բաժնի պետ (ՔԿԴ-3.1-42). 
ապահովում է Քննչական բաժին ուղղված /մտից/ և Քննչական բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքները, ապահովում է Քննչական բաժնում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ՔԿԴ արխիվ հանձնման աշխատանքները, ապահովում է Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններին ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքները, ապահովում է Քննչական բաժնում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների և գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստումը, ապահովում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Դեպարտամենտի ղեկավարի և Քննչական բաժնի պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման աշխատանքները, ապահովում է Բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները, ապահովում է Բաժնի արխիվի վարման աշխատանքները կազմակերպում է Բաժնի կողմից փաստաթղթային սպասարկման ապահովումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետությունը, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, ապահովում է Քննչական բաժնում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված, դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և ՔԿԴ արխիվ ուղարկման աշխատանքները, Քննչական բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը, Բաժնի պետի հետ համաձայնեցնելով՝ համակարգում է Բաժնում ստացված նյութատեխնիկական և այլ ապրանքանյութական արժեքների բաշխման աշխատնքները, Քննչական բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի պետական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող  պետական ծառայողի ծառայողական բնութագիրը, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետական ծառայողի բացակայության դեպքում նրան փոխարինելու վերաբերյալ, Քննչական բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը, Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 
       
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
 
* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
 
* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
 
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 
* աշխատանքի ընթացքում իրեն հասանելի տեղեկատվության գաղտնիությունը պահպանում և չհրապարակում.
 
 
 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 26.12.16թ.
 
 Մրցույթները կկայանան 12.01.2017թ.՝ ժամը 14.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).
 
 ՓակմրցույթինկարողենմասնակցելթափուրպաշտոններիանձնագրերովներկայացվողպահանջներինհամապատասխանողդեպարտամենտիպետականծառայողներըևԴեպարտամենտիկադրերիռեզերվումգրանցվածանձինք:


ՀԱՐՑԱՇԱՐ` ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի