Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

30.05.2016 10:03

 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* առնվազն միջնակարգ  կրթություն:

***

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* կադրերի հաշվառման անձնական թերթիկ

* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

* ինքնակենսագրություն (ազատ ոճով),

* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,

* երկու  լուսանկար` 5x6 սմ, մեկ լուսանկար 9x12 չափսի,

* անձնագիր և անձնագրի պատճենը,

* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.06.2016թ.:

ՀՀ  քաղաքացիները ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119):

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի