Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություններ՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթների վերաբերյալ

02.11.2016 18:33

Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթներ՝ պատական ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.

 

  1. 1.      Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ (ՔԿԴ-2.1-3). 

             Ապահովում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ), Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին կամ Դեպարտամնետի ղեկավարին Կոմիտեի և Դեպարտամնետի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ամփոփ կարծիքի ներկայացումը,Կոմիտեի և Դեպարտամնետի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունների հիման վրա օրենսդրության կատարելագործման, Կոմիտեի և Դեպարտամնետի գործունեության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Դեպարտամնետի ղեկավարի հրամանների նախագծերի իրավական փորձաքննությունը, Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին կամ Դեպարտամնետի ղեկավարին Կոմիտեում և Դեպարտամնետում առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ վերլուծությունների ներկայացումը, Կոմիտեի և Դեպարտամենտի գործունեությանը վերաբերող հայեցակարգերի, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենքների, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

* առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Մրցույթը կկայանա 05.12.2016թ.՝ ժամը 11.00:


2. Դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ (ՔԿԴ-3.3-4). 

 

Իրականացնում է լրատվական դաշտի մշտադիտարկման աշխատանքներ, մասնակցում է Կոմիտեի նախագահի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների, հայտարարությունների կազմակերպման աշխատանքներին, մասնակցում է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը, մասնակցում է Կոմիտեում լրագրողների հավատարմագրման աշխատանքներին:

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

 

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

* առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը կկայանա 06.12.2016թ.՝ ժամը 11.00:

 

  1. 3.     Դեպարտամենտի 4-րդ կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ (ՔԿԴ–4.2-8)

Իրականացնում է Քննչական բաժին ուղղված /մտից/ և Քննչական բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, մասնակցում է Բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքներին.   մասնակցում է Բաժնի արխիվի վարման աշխատանքներին, մասնակցում է Բաժնի կողմից փաստաթղթային սպասարկման ապահովմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառմանը և դրա պահանջների կատարմանը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ,

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* առնվազն միջնակարգ կրթություն.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Մրցույթը կկայանա 07.12.2016թ.՝ ժամը 11.00:

 

  1. 4.       Դեպարտամենտի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ (ՔԿԴ–4.2-30)

Իրականացնում է Քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին (այսուհետ՝ Քննչական բաժին) ուղղված /մտից/ և Քննչական բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, իրականացնում է Քննչական բաժին ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման, ելքագրման և ՔԿԴ արխիվ հանձնման աշխատանքներ, իրականացնում է Քննչական բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքներ, իրականացնում է Քննչական բաժնի արխիվի վարման աշխատանքները, իրականացնում է Քննչական բաժնում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և ՔԿԴ արխիվ ուղարկման աշխատանքներ, իրականացնում է Քննչական բաժնում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների և գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստում, մասնակցում է Քննչական բաժնում փաստաթղթային սպասարկման ապահովմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետությանը, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* առնվազն միջնակարգ կրթություն.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 

Մրցույթը կկայանա 08.12.2016թ.՝ ժամը 11.00:

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում,

* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին,

*  ինքնակենսագրություն,

* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,

* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,

* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),

* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտարարված բոլոր թափուր պաշտոնների համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 17.11.16թ.

 Մրցույթները կկայանան Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).



 



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի