Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի մասին

05.10.2018 14:33

Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ (ՔԿԴ-1.2-2).

Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը սահմանված կարգով իրականացնում է իր համակարգման ոլորտի կազմակերպամեթոդական աշխատանքների և միջոցառումնեի կազմակերպումը, իր լիազորությունների շրջանակներում համակարգում է իրեն հանձնարարված վերահսկողական աշխատանքները, այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություններ և նյութեր, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն, Դեպարտամենտի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող աշխատանքների վիճակի մասին, իր լիազորությունների շրջանակներում, Դեպարտամենտի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ ստորագրում է Դեպարտամենտի անունից պատրաստվող գրությունները.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* ունի բարձրագույն կրթություն, պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ առնվազն վեց տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների, տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Գնումների մասին» «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 19.10.2018թ.

Մրցույթները կկայանան 19.11.2018թ., ժամը 16.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք: 

ՀԱՐՑԱՇԱՐ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի