Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի մասին

11.08.2017 17:37
 Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի  գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.1-3).

Բաժնի գլխավոր մասնագետը մասնակցում է Կոմիտեի և Դեպարտամենտի անցագրային ռեժիմի կազմակերպման աշխատանքներին, իրականացնում է Կոմիտեի և Դեպարտամենտի այցելությունների հաշվառման և անցագրերի տրամադրման աշխատանքներ, մասնակցում է ըստ անհրաժեշտության անցագրերի պատվիրման, դրանց ձևի և բովանդակության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին, իրականացնում է այցելուների վերաբերյալ համապատասխան մատյանների կազմման և վարման աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.08.17թ.

Մրցույթները կկայանան 13.09.2017թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:


 
 
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի