Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 9-րդ կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար

22.08.2016 15:46
Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 9-րդ կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար
 
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* առնվազն միջնակարգ  կրթություն:

***

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ 
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 4x6 սմ չափսի,
* բժշկական տեղեկանք,
* անձնագիր և անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.08.2016թ.:

ՀՀ  քաղաքացիները ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով):

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի