Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

16.09.2016 14:24

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին


1
)  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

       * իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

       * ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենքների, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

 * կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

* կադրերի հաշվառման անձնական թերթիկ

* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

* ինքնակենսագրություն (ազատ ոճով),

* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,

* անձնագիր և անձնագրի պատճենը,

* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.09.2016թ.:

ՀՀ  քաղաքացիները ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/5: Հեռ. 011 880 119):

 


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի