Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2016 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 534 քրեական գործ

06.03.2017 17:47

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2016 թվականի ընթացքում քննվել է 534 քրեական գործ, որոնցից 149-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 183 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 534 քրեական գործերից՝

80-ը վերաբերել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),

74-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),

72-ը՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված),

64-ը՝ պաշտոնեական կեղծիքին (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված),

60-ը՝ յուրացնելուն կամ վատնելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),

38-ը՝ յուրացնելուն կամ վատնելուն ` պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),

21-ը՝ խարդախությանը, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ),

20-ը՝ կաշառք տալուն  (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդված),

19-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված),

17-ը՝ կաշառք ստանալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված),

15-ը՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդված),

10-ը՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդված),

9-ը՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված),

9-ը՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդված),

6-ը՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդված),

5-ը՝ խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),

4-ը՝ առևտրային կաշառքին (ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված)

2-ը՝ կաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդված) և այլն։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 77 քրեական գործ՝ 174 անձի վերաբերյալ, որոնցից 37 քրեական գործ՝ 76 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի