Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից օգտվելու կարգը հաստատելու մասին

20.02.2018 17:46

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
   Հրաման՝ 

 

 

 20.02.2018.  ք. Երևան  Թիվ N 22-Լ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և այլ պետական մարմինների տվյալների համակարգերից օգտվելու միջոցով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից օգտվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին:

 

 

Ա. Գ. Հովսեփյան

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտեի նախագահի

« ---  ----- 2018թ.

N    - Լ հրամանի 



ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից (այսուհետ՝ տվյալների համակարգ) օգտվելու հետ կապված հարաբերությունները:

2. Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից, Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգից, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրից, Ոստիկանության ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Արդարադատության նախարարություն) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստրի պետական կոմիտե)  գույքային իրավունքների և սահմանափակումների գրանցման էլեկտրոնային համակարգից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգից, «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի որոնողական համակարգից:

3. Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի միջոցով  իրականացվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող տեղեկատվության փոխանակում: Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգին Կոմիտեն միանում է Կոմիտեի և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

4. «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի որոնողական համակարգից քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող անձի վերաբերյալ Կոմիտեում քննվող այլ քրեական գործով նրա մասնակցության մասին տեղեկատվությունը վարույթ իրականացնող ծառայողն ստանում է Կոմիտեի կենտրոնական մարմնի կազմակերպական-վերլուծական բաժնից:

5. Սույն կարգով սահմանված տվյալների համակարգերից Կոմիտեի ծառայողը կարող է օգտվել բացառապես ծառայողական նպատակներով:

6. Կոմիտեի ծառայողը տվյալների համակարգերից օգտվելիս պահպանում է անձնական տվյալների գաղտնիությունը:

7. Սույն կարգի պահանջները խախտելու համար Կոմիտեի ծառայողը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

         

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Այլ պետական մարմինների տվյալների համակարգերի տեխնիկական հասանելիությունն ապահովում է Կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետը:

9. Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը հասանելի է.

1) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի 2 տեղակալներին,

2) Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին և նրա մեկ տեղակալին,

3) Կոմիտեի կենտրոնական մարմնի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետին և նրա տեղակալին,

4) Կոմիտեի կենտրոնական մարմնի ներքին անվտանգության վարչության պետին,

5) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետին և նրա մեկ տեղակալին,

6) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների պետերին և նրանց մեկական տեղակալներին,

7) Կոմիտեի մարզային քննչական վարչության պետերին և նրանց մեկական տեղակալներին,

8) Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանումների պետերին և նրանց մեկական տեղակալներին,

9) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետին,

10) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով մեկ քննիչին,

11) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին և նրանց մեկական տեղակալներին:

10. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգը, Ոստիկանության ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը հասանելի են Կոմիտեի բոլոր ծառայողներին:

11. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի ամբողջական տվյալները (այդ թվում՝ լուսանկարով) հասանելի են.

1) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի երկու տեղակալներին,

2) Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին և նրա մեկ տեղակալին,

3) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով մեկ քննիչին,

4) Կոմիտեի կենտրոնական մարմնի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի տեղակալին,

5) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետին կամ նրա մեկ տեղակալին,

(5-րդ ենթակետը լրաց. 26.04.2018. N 56-Լ)

6) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների պետերին կամ նրանց մեկ տեղակալին:

(6-րդ ենթակետը լրաց. 26.04.2018. N 56-Լ)

12. Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգը հասանելի է Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից հայտերով ներկայացված Կոմիտեի, ինչպես նաև Կոմիտեի դեպարտամենտի ծառայողներին:

13. Կադաստրի պետական կոմիտեի գույքային իրավունքների և սահմանափակումների գրանցման էլեկտրոնային համակարգը հասանելի է Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին և նրանց տեղակալներին՝ բացառությամբ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերի տեղակալների:

14. Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը հասանելի է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի մեկ տեղակալի:

15. Կոմիտեի մյուս ծառայողները, ում հասանելի չեն այլ պետական մարմինների տվյալների համակարգերը, ըստ ծառայողական անհրաժեշտության,  համապատասխան տեղեկատվությունը կարող են ստանալ հասանելիություն ունեցող մարմնի կամ ստորաբաժանման համապատասխան ծառայողի միջոցով, ով անձամբ մուտք է գործում համապատասխան տվյալների համակարգ և փոխանցում հայցվող տեղեկատվությունը Կոմիտեի ծառայողին:

16. Այլ պետական մարմինների տվյալների համակարգերի հասանելիություն ունեցող ծառայողների անվանացանկը հաստատում է Կոմիտեի նախագահը:



                                                              III. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

17. Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանն ընդգրկում է հետևյալ անձանց վերաբերյալ տվյալները.

 

1)  Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.

2) այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.

3) այլ երկրների ազատազրկման վայրերում պատիժը կրած և վերաբնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն վերադարձած անձինք.

4) այն անձինք, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում.

5) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով, 36-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հիմքերով կարճված քրեական գործերով մեղադրված անձինք.

6) քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, ում նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.

7) քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած այն անձինք, ում նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.

8) դատապարտված այն անձինք, ում նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում կամ ներում.

9) այն անձինք, ում վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով.

10) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալումից ազատված անձինք:

18. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգն ընդգրկում է.

1) քաղաքացու անձնագրային հետևյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը,

բ. ծննդյան ամսաթիվը,

գ. ծննդավայրը,

դ. սեռը,

ե. տրամադրված փաստաթղթի (անձնագրի, նույնականացման քարտի, ծննդյան վկայականի և այլն) տիպը, համարը,

զ. տրամադրված փաստաթղթի (անձնագրի, նույնականացման քարտի, ծննդյան վկայականի և այլն) գործողության ժամկետը,

է. հաշվառման հասցեն.

2) հետախուզվող և անհայտ կորած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը,

բ. ծննդյան ամսաթիվը,

գ. ծննդավայրը,

դ. անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի, նույնականացման քարտի, ծննդյան վկայականի և այլն) տիպը, համարը,

ե. հետախուզվողի կարգավիճակը,

զ. ինչպես է անհետացել (կորել է կամ թաքնվել),

է. հետախուզական գործի համարը,

ը. հետախուզական գործի ամսաթիվը,

թ. հետախուզում հայտարարող ստորաբաժանում,

ժ. քրեական գործի համարը,

ժա. ընտրված խափանման միջոցը,

ժբ. կարճման պատճառը,

ժգ. կարճման ամսաթիվը,

ժդ. այլ  նշումներ:

19.  Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգն ընդգրկում է.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային և հաշվառման վերաբերյալ հետևյալ տվյալները.

ա. հանրային ծառայությունների համարանիշը,

բ. տրամադրված փաստաթղթի (անձնագրի, նույնականացման քարտի, ծննդյան վկայականի և այլն) տիպը, համարը,

գ. տրամադրող մարմինը, ամսաթիվը, հիմք հանդիսացող փաստաթղթի համարը և ամսաթիվը,

դ. ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

ե. ծննդյան օրը, ամիսը, տարին,

զ. ծննդյան երկիրը, մարզը, համայնքը,

է. սեռը,

թ. քաղաքացիությունը,

ժ. լուսանկարը (առկայության դեպքում),

ժա. կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը),

ժբ. հաշվառման հասցեն, ամսաթիվը, տիպը,

ժգ. հաշվառումից հանելու ամսաթիվը, պատճառը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու արխիվային տվյալներ.

3) փախստականների տվյալներ (այդ թվում՝ արխիվային),

4) օտարերկրացիների տվյալներ,

5) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության անձնագրային տվյալներ,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված այլ տվյալներ:

20. Ոստիկանության ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հաշվառման շտեմարանների հետևյալ տվյալները.

1) տրանսպորտային միջոցի մասին հետևյալ տվյալները.

ա. գրանցման համարը,

բ. կարգավիճակը,

գ. մակնիշը,

դ. գույնը,

ե. վկայականի համարը,

զ. սեփականության վկայականի համարը,

է. նույնացման համարը,

ը. թողարկման ամսաթիվը,

թ. տեսակը,

ժ. թափքի տեսակը,

ժա. շարժիչի համարը,

ժբ. շարժիչի հզորությունը,

ժգ. վառելիքի տեսակը,

ժդ. ԱՊՊԱ համարը / ամսաթիվը.

2) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մասին հետևյալ տվյալները.

ա. սեփականության ծագման ամսաթիվը,

բ.  հաշվառման ամսաթիվը,

գ. փաստաթղթի հիմքը,

դ. անունը, ազգանունը, հայրանունը,

ե. քաղաքացիությունը,

զ.  անձնագրի սերիան և համարը,

է. հանրային ծառայությունների համարանիշը,

ը. ծննդյան տարեթիվը,

թ. սեռը,

ժ. բնակության վայրը (մարզ, համայնք, հասցե),

ժա. հեռախոսահամարը.

3) ԱՊՊԱ-ի տվյալներ.

ա. պայմանագրի սկիզբը և ավարտը,

բ. ապահովագրական ընկերության անվանումը.

4) կից նյութեր՝ սեփականության վկայականը, հաշվառման ժամանակավոր վկայագիրը, փաստաթղթի հիմքը, հաշվառման վկայագիրը.

5) սահմանափակումների վերաբերյալ տվյալներ.

6) տրանսպորտային միջոցի հաշվառման փոփոխությունների պատմություն:

21. Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգն ընդգրկում  է.

1) իրավաբանական անձի (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների) մասին հետևյալ տվյալները.

ա. իրավաբանական անձի անվանումը,

բ. իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

գ. պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը,

դ. հիմնադրման տարին,

ե. հիմնադրման եղանակը,

զ. իրավաբանական անձի կոդը,

է. իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը,

ը. իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը (ապահովադրի ծածկագիրը),

թ. իրավաբանական անձի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի,

ժ. հիմնադիրների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ,

ժա. մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ,

ժբ. մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը,

ժգ. կանոնադրական կապիտալի չափը,

ժդ. կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը,

ժե. իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն),

ժզ.իրավաբանական անձի կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն,

ժէ. իրավաբանական անձի գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով,

ժը. տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը),

ժթ. գործունեության (գոյության) դադարման դեպքում նշում այդ մասին,

ի.տեղեկություններ իրավահաջորդության վերաբերյալ` իրավահաջորդ և իրավանախորդ իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը,

իա. տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին,

իբ. տեղեկություններ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին:

2) Անհատ ձեռնարկատիրոջ մասին հետևյալ տվյալները.

ա. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,

դ. պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը,

ե. հաշվառման և (կամ) բնակության վայրը:

22. Կադաստրի պետական կոմիտեի գույքային իրավունքների և սահմանափակումների գրանցման էլեկտրոնային համակարգն ընդգրկում է.

1) անշարժ գույքի միավորի էլեկտրոնային նույնականացման համարը,

2) անշարժ գույքի միավորի հասցեն,

3) հողամասի նպատակային նշանակությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված Հայաստանի  Հանրապետության հողային ֆոնդի դասակարգման,

4) hողամասի գործառնական նշանակություն կամ հողատեսքը՝ ըստ Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված Հայաստանի  Հանրապետության հողային ֆոնդի դասակարգման,

5) հողամասի մակերեսը,

6) hողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը,

7) շենք,շինությունների նպատակային նշանակությունը.

ա. բնակելի,

բ. հասարակական,

գ. արտադրական.

8) շենք, շինությունների տեսակը,

9) շենք, շինությունների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը,

10) շենք, շինությունների գումարային մակերեսը,

11) իրավունքների գրանցման ամսաթիվը:

23. Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգն ընդգրկում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից հաստատված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերը (անուն, ազգանուն/անվանում, անձնագրային տվյալներ, անձի տեսակը՝ իրավաբանական կամ ֆիզիկական, ցանկում ներառման ամսաթիվը):

Կոմիտեի և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով նախատեսված կարգով հարցումների հիման վրա Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջոցով տրամադրվում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող տեղեկատվության փոխանակում:

 

IV. «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

24. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների կողմից քննության ընթացքում քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող անձի վերաբերյալ Կոմիտեում քննվող այլ քրեական գործով նրա մասնակցության մասին տեղեկատվության ստացման նպատակով վարույթն իրականացնող ծառայողը բանավոր դիմում է տվյալ մարմնի կամ ստորաբաժանման պետին կամ նրա տեղակալին:

25. Համապատասխան մարմնի կամ ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով իր անունից «Նամականի» բաժնից Կոմիտեի կենտրոնական մարմնի կազմակերպական-վերլուծական բաժին «Ուղարկել հաղորդագրություն» կոճակով ուղարկում է սույն կարգի 24-րդ կետում  նշված  տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումը՝ նշելով անձի անունը, ազգանունը (առկայության դեպքում՝ հայրանունը կամ այլ տվյալներ):

26. Կոմիտեի կենտրոնական մարմնի կազմակերպական-վերլուծական բաժնի համապատասխան ծառայողը «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով հարցման հիման վրա իրականացնում է տվյալների որոնում և արդյունքների մասին «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով սեղմ ժամկետում ուղարկում է հարցման պատասխան հաղորդագրություն՝ նշելով անձի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում գրանցված լինելու կամ դրա բացակայության մասին:

Եթե անձը գրանցված է «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում, ապա հարցման պատասխանում նշվում է քրեական գործի համարը, անձի դատավարական կարգավիճակը և առկա այլ տվյալներ, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կամ ստորաբաժանման անվանումը:

27. Կոմիտեի կենտրոնական մարմնի կազմակերպական-վերլուծական բաժնի համապատասխան ծառայողը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից փաստաթղթավորում է հարցումը, որի վրա գրառումներ են կատարվում հարցման արդյունքների վերաբերյալ՝ նշելով ուղարկված հարցման պատասխանի ամսաթիվը, ժամը, բովանդակությունը, ծառայողի պաշտոնը, անունը, ազգանունը և հաստատվում նրա ստորագրությամբ: Փաստաթղթավորված հարցումները պահվում են կարգագրում:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի