Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի մեդալները և կրծքանշանները սահմանելու, դրանց շնորհման կարգերը, նկարագրերը և ձևերը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

22.06.2018 15:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
Հրամանը՝




 
ք.Երևան, 12.08.2015թ., թիվ  79-Լ
(Ինկորպորացված տարբերակ)


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողական գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիրների իրականացման գործում  համագործակցության խթանման նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության 10-րդ կետի 16-րդ ենթակետով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մեդալները և կրծքանշանները՝

1) «Պատվավոր քննիչ» կրծքանշան.
2) «Հավատարմության համար» մեդալ.
3) «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալ.
4) «Վաստակի համար» մեդալ.
5) «Անբասիր ծառայության համար» մեդալ.
6) «Համագործակցության համար» մեդալ.
7) «Լավագույն քննիչ» կրծքանշան:

2. Հաստատել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝

1) «Պատվավոր քննիչ» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) «Հավատարմության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 2-ի.
3) «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 3-ի.
4) «Վաստակի համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 4-ի.
5) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 5-ի.
6) «Համագործակցության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 6-ի.
7) «Լավագույն քննիչ» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 7-ի:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

4. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել  ինձ: 

 

                                                                                       Ա.Գ. Հովսեփյան



          Հավելված №1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի

 

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Պատվավոր քննիչ» կրծքանշանի



1. «Պատվավոր քննիչ» կրծքանշանը (այսուհետ՝ Կրծքանշան) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բարձրագույն գերատեսչական պարգևն է:

2. Կրծքանշանով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունների գերազանց կատարման, աշխատանքի հմուտ կազմակերպման և ծառայողական գործունեության երկարամյա բարձր ցուցանիշների համար:

3. Կրծքանշանով կարող են պարգևատրվել նաև օտարերկրյա պետությունների քննչական մարմինների՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցները Կոմիտեի խնդիրների իրականացման գործում աջակցության և երկարամյա համագործակցության համար:

4. Կրծքանշանով պարգևատրելու հարցը քննարկելիս հաշվի է առնվում Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կարծիքը:

5. Կրծքանշանն ունի հերթական համար:

6. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

7. Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի մյուս պարգևներից առաջ:

8. Կրծքանշանն իրենից ներկայացնում է 44 x 36 միլիմետր չափերի ուռուցիկ օվալաձև սկավառակ՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:

9. Կրծքանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է: 

10. Կրծքանշանի արտաքին կոնտուրը  եզերված է ձախ կողմից` դափնու,  իսկ աջ կողմից կաղնու ճյուղերով: Կրծքանշանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշը` 23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով: Խորհրդանիշի վահանը ևս պատված է սպիտակ էմալով: Կրծքանշանի ներքևի մասում, ծածանվող ժապավենի վրա առկա է «ՊԱՏՎԱՎՈՐ ՔՆՆԻՉ» հորիզոնական երկտող ռելիեֆային գրությունը՝ մուգ կապույտ գույնով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

11. Կրծքանշանը դարձերեսից համարակալված է և ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

12. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է «կրեմագույնը ոսկու հետ» գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

13. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

14. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» (ռուսերեն՝ Следственный комитет Республики Армения / անգլերեն՝ Investigative Committee of the Republic of Armenia) և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Պատվավոր քննիչ» կրծքանշանի» (ռուսերեն՝ У Д О С Т О В Е Р Е Н И Е к нагрудному знаку «Почетный следователь» / անգլերեն՝ C E R T I F I C A T E of the badge «Honorable investigator»)  բառերը գրվում են մգեցված տառերով՝  ոսկեգույնով:

15. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

16. Վկայականի մեջ Կրծքանշանը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

17. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց պարգևատրելու դեպքում վկայականը հանձնվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

18. Կրծքանշանն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:



Ձև 1 

 

Ձ Ե Վ

«Պատվավոր քննիչ» կրծքանշանի




Ձև 2

 

Ձ Ե Վ
«Պատվավոր քննիչ» կրծքանշանի վկայականի

Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Պատվավոր քննիչ» կրծքանշանի

 

 

 

 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

 

«Պատվավոր քննիչ» կրծքանշանի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Պատվավոր քննիչ» կրծքանշանով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 
 

Գրառումները ռուսերեն լեզվով՝

У Д О С Т О В Е Р Е Н И Е  № ___

 

НАГРАЖДЕН(А)

Нагрудным знаком «Почетный следователь»

приказом председателя Следственного комитета Республики Армения

«    »_______20__г. №___ 

Председатель

Следственного комитета РА 

 

 

Գրառումները անգլերեն լեզվով՝

 

C E R T I F I C A T E   № ___ 

 

AWARDED

the Badge «Honorable investigator»

by Order of the Chairman of the Investigative Committee of the Republic of Armenia  «    »_______20__ №___  

Chairman of

RA Investigative Committee


 

Հավելված №2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի

 

                              

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Հավատարմության համար» մեդալի



1. «Հավատարմության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:

2. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 15 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Անձնվիրություն և անվեհերություն» կամ «Վաստակի համար» մեդալների, արժանացած ծառայողները ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների, Կոմիտեում ձևավորված քննչական ավանդույթներին հավատարիմ լինելու  և Կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:

3. Մեդալով կարող են պարգևատրվել նաև Կոմիտեի դեպարտամենտի՝ պետական ծառայության առնվազն 15 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Վաստակի համար» մեդալի, արժանացած ծառայողները ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների և Կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:

4. Մեդալն ունի հերթական համար:

5. Մեդալով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

6. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալից առաջ:

7. Մեդալն իրենից ներկայացնում է 36 միլիմետր տրամագծով  միակողմ պատկերով շրջան՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում  է պղնձի հատուկ համաձուլվածքից:

8. Մեդալի հիմնական գույնն է «արծաթագույնը»: (կետը խմբ. 07.06.2018թ. N66-Լ)

9. Մեդալի դիմային երեսի վրա տեղակայված է ոճավորված ռելիեֆային ութանիստ արծաթագույն  աստղ: Աստղն իրենից ներկայացնում է երկու հավասարակողմ խաչերի միասնություն, որի արտագծած շրջանագծի տրամագիծը  45 միլիմետր է: Աստղի կենտրոնում առկա է 30 միլիմետր տրամագծով շրջան: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով: Խորհրդանիշի վերևում գրված են «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»  բառերը, իսկ ներքևում առկա է ռելիեֆային պսակ, որի ձախ թևը դափնե ճյուղ է, իսկ աջը՝ կաղնու ճյուղ: (կետը խմբ. 07.06.2018թ. N66-Լ)

10. Մեդալի դարձերեսին՝ ներքևի հատվածում տեղակայված է մեդալի հերթական համարը:

11. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե բաց մոխրագույն ժապավենով: Ժապավենը եզրագծված է ոսկեգույնով՝ 2 միլիմետր լայնությամբ: Ժապավենի նարնջագույն եզրագծերին հետևում են մուգ կապույտ գույնի զոլակները՝ 6 միլիմետր լայնությամբ: (կետը խմբ. 07.06.2018թ. N66-Լ)

12. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

13. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց մոխրագույն հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

14. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

15. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Հավատարմության համար» մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝  մուգ մոխրագույնով:

16. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

17. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

18. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր  տրամագծով գունավոր խորհրդանիշով:


Ձև 1

 

 

Ձ Ե Վ
«Հավատարմության համար» մեդալի


 


 

Ձև 2 

 

Ձ Ե Վ
«Հավատարմության համար» մեդալի վկայականի


Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Հավատարմության համար» մեդալի

 

 

 

 
 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

«Հավատարմության համար» մեդալի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Հավատարմության համար» մեդալով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 

 

          Հավելված №3
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի
 

 

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի




1. «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:

2. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի ծառայողները կյանքի և առողջության համար վտանգավոր իրադրությունում, համարձակ որոշումներ պահանջող արտակարգ իրավիճակներում խիզախություն, անձնվիրություն և անվեհերություն ցուցաբերելու համար:

3. Ծառայողական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած ինքուրացության, արիության, անձնվիրության և անվեհերության համար մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել նաև հետմահու:

4. Մեդալն ունի հերթական համար:

5. Մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել բազմակի:

6. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ «Վաստակի համար» մեդալից առաջ:

7. Մեդալն իրենից ներկայացնում է 40 միլիմետր երկարությամբ դեպի եզրերը լայնացող հավասարակողմ էմալապատ կապույտ խաչ, որի թևերի լայնությունը նվազագույնը 10 միլիմետր է, իսկ առավելագույնը՝ 13 միլիմետր (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից:

8. Մեդալի հիմնական գույնն արծաթագույնն է:

9. Խաչը եզրազարդված է 1 միլիմետր լայնությամբ և 1 միլիմետր բարձրությամբ արծաթագույն շրջանակով: Խաչի կենտրոնում տեղակայված է 30 միլիմետր տրամագծով շրջան, որի տակից՝ խաչի թևերի հատման անկյունագծով աստիճանական կարգով տեղակայված են  7-ական արծաթագույն շողեր՝ 3-6 միլիմետր երկարությամբ: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 23 միլիմետր  տրամագծով, եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով: Խորհրդանիշի վերևում գրված են «ԱՆՁՆՎԻՐՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում՝ «ԱՆՎԵՀԵՐՈՒԹՅՈՒՆ»  բառերը: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

10. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է՝ 4 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ, որի երկու կողքով՝ 3 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներ: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

11. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

12. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

13. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

14. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝  կապույտ գույնով:

15. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

16. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

17. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:


 

Ձև 1 

 

Ձ Ե Վ
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի






Ձև 2

 

 

Ձ Ե Վ
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի վկայականի


Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Անձնվիրություն և անվեհերություն»

մեդալի

 

 

 

 
 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 
 
 

          Հավելված №4
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի

 

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Վաստակի համար» մեդալի



1. «Վաստակի համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  գերատեսչական պարգև է:

2. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և Կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:

3. Մեդալով կարող են պարգևատրվել նաև Կոմիտեի դեպարտամենտի՝ պետական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և Կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:

4. Մեդալով կարող են պարգևատրվել նաև՝

1) անկախ մասնագիտական ստաժի առկայությունից Կոմիտեի ծառայողները ծառայողական կամ քաղաքացիական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած  արիության և անձնուրացության, կարճ ժամկետներում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և քննության կամ քննության ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցների և մեթոդների ներդրման համար,
2) Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող վետերանները արգասաբեր և անբասիր երկարամյա ծառայության համար,
3) պետական այլ մարմինների աշխատակիցները հանցագործությունների բացահայտման և քննության գործում Կոմիտեի գործունեությանն աջակցելու, ինչպես նաև Կոմիտեի խնդիրների իրականացման գործում երկարամյա համագործակցության համար:

5. Մեդալն ունի հերթական համար:

6. Մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել բազմակի:

7. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Անբասիր ծառայության» մեդալից առաջ:

8. Մեդալն իրենից ներկայացնում է միակողմ պատկերով և կորաձև նիստերով ութանկյուն, որի արտագծած շրջանագծի տրամագիծը 40 միլիմետր է: (Ձև 1):  Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:

9. Մեդալի հիմնական գույնն է ոսկեգույնը: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

10. Ութանկյունու կենտրոնում առկա է 30 միլիմետր տրամագծով շրջան: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 23 միլիմետր տրամագծով:  Խորհրդանիշը  եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով: Խորհրդանիշի ներքևում առկա է «ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»  ռելիեֆային գրառումը: Խորհրդանշանի վերևով՝  նշված գրառման սկզբից մինչև վերջ կիսաշրջանագծով հովհարաձև տարածվում են շողեր: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

11. Մեդալի դարձերեսին՝ ներքևի հատվածում տեղակայված է մեդալի հերթական համարը:

12. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է ՝ 4 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

13. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

14. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

15. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

16. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Վաստակի համար»  մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝  կապույտ գույնով:

17. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

18. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

19. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:


Ձև 1

 

 

Ձ Ե Վ
«Վաստակի համար»
 մեդալի




Ձև 2

 

 

Ձ Ե Վ
«Վաստակի համար» մեդալի վկայականի


Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Վաստակի համար»

մեդալի

 

 

 

 

 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

«Վաստակի համար» մեդալի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Վաստակի համար» մեդալով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 
 
 

Հավելված №5
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի

 

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Անբասիր ծառայության համար» մեդալի






1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  գերատեսչական պարգև է:

2. Մեդալն ունի չորս աստիճան՝

1)     առաջին աստիճանի մեդալ 15 տարվա ծառայության համար.
2)    երկրորդ աստիճանի մեդալ 10 տարվա ծառայության համար.
3)    երրորդ աստիճանի մեդալ 6 տարվա ծառայության համար.
4)    չորրորդ աստիճանի մեդալ 3 տարվա ծառայության համար:
(1-4-րդ ենթ. խմբ. 06.12.2016թ. N 67-Լ)

3. Մեդալի բարձրագույն աստիճանն է համարվում առաջին աստիճանը: Մեդալով պարգևատրումն իրականացվում է հաջորդաբար՝  չորրորդ, երրորդ, երկրորդ և առաջին աստիճան: Մեդալի նախորդ աստիճանը չունենալու դեպքում հաջորդ աստիճանով պարգևատրումն արգելվում է:

4. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները երկարամյա և անբասիր ծառայության համար:

5. Մեդալով չեն կարող պարգևատրվել Կոմիտեի այն ծառայողները, ում նկատմամբ կիրառվել են նկատողություն, խիստ նկատողություն, կոչումի իջեցում` մեկ աստիճանով կամ պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժերը:

6. Մեդալով կարող են պարգևատրվել նաև Կոմիտեի դեպարտամենտի՝ սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող և սույն կարգի 5-րդ կետում նշված կարգապահական տույժեր չունեցող ունեցող ծառայողները երկարամյա և անբասիր ծառայության համար:

7. Մեդալն ունի հերթական համար:

8. Նույն աստիճանի մեդալով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

9. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Լավագույն քննիչ» կրծքանշանից առաջ՝ ըստ աստիճանների հաջորդականության:

10. Մեդալն իրենից ներկայացնում է 38 միլիմետր տրամագծով  երկկողմ պատկերով շրջան (Ձև 1): Պատրաստվում  է պղնձի հատուկ համաձուլվածքից:

11. Մեդալը երկու կողմից եզրագծված է 1 միլիմետր լայնությամբ և 1 միլիմետր բարձրությամբ շրջանակով:

12. Մեդալի դիմային երեսը եզրազարդված է ռելիեֆային պսակով, որի ձախ թևը դափնե ճյուղ է, իսկ աջը՝ կաղնու ճյուղ: Մեդալի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 30 միլիմետր տրամագծով, որը  եզերված է  Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով: 

13. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալը ոսկեպատված է 999 հարգի ոսկով,  հիմնական գույնն է «հնեցված ոսկին»: Մեդալի դարձերեսին առկա է «I ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է  2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

14. «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալը ոսկեպատված է 999 հարգի ոսկով,   հիմնական գույնը ոսկեգույնն է: Մեդալի դարձերեսին առկա է «II ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով միմյանց զուգահեռ՝ 2 միլիմետր հեռավորության վրա անցնում են 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն 2 զոլակներ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

15. «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալն արծաթապատ է, հիմնական գույնն է «հնեցված արծաթը»: Մեդալի դարձերեսին առկա է «III ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուարե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով միմյանց զուգահեռ՝ 2 միլիմետր հեռավորության վրա անցնում են 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն 3 զոլակներ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

16. «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալն արծաթապատ է, հիմնական գույնն արծաթագույնն է: Մեդալի դարձերեսին առկա է «IV ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուարե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով միմյանց զուգահեռ՝ 2 միլիմետր հեռավորության վրա անցնում են 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն 4 զոլակներ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

17. «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

18. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

19. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

20. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝  կապույտ գույնով:

21. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

22. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

23. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:



Ձև 1

 

Ձ Ե Վ
«Անբասիր ծառայության համար» մեդալի






«Անբասիր ծառայության համար» մեդալի վկայականի
 Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի

 

 

 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

 

«Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 

 «Անբասիր ծառայության համար» մյուս աստիճանների մեդալների վկայականները կազմվում են նույն սկզբունքով:



Հավելված №6
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի

 


ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Համագործակցության համար» մեդալի

 

1. «Համագործակցության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:

2. Մեդալով պարգևատրվում են`

1)     Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների աշխատակիցները, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործությունների բացահայտման և քննության գործում Կոմիտեի գործունեությանն աջակցելու, ինչպես նաև Կոմիտեի խնդիրների իրականացման գործում երկարամյա համագործակցության համար,
2)    Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հասարակական և քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Կոմիտեի զարգացման և գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար,
3)    Կոմիտեի վետերանները երկարամյա և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև Կոմիտեի երիտասարդ քննիչներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:

3. Մեդալն ունի հերթական համար:

4. Մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել բազմակի:

5. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև:

6. Մեդալն իրենից ներկայացնում է միակողմ պատկերով ութանկյուն, որի արտագծած շրջանագծի տրամագիծը 40 միլիմետր է  (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:

7. Մեդալի հիմնական գույնը ոսկեգույնն է:

8. Ութանկյան կենտրոնում առկա է 30 միլիմետր տրամագծով շրջան: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով:  Խորհրդանիշի վերևում առկա «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ռելիեֆային գրառումը, իսկ ներքևում՝ ռելիեֆային պսակ, որի ձախ թևը դափնե ճյուղ է, իսկ աջը՝ կաղնու ճյուղ:

9. Մեդալի դարձերեսի վրա կենտրոնում առկա է  «ЗА СОТРУДНИЧЕСТВО FOR COOPERATION» հորիզոնական երկտող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը:

10. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է՝ 6 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

11. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

12. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

13. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

14. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» (ռուսերեն՝ Следственный комитет Республики Армения / անգլերեն՝ Investigative Committee of the Republic of Armenia)  և  «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  «Համագործակցության համար»  մեդալի» (ռուսերեն՝ У Д О С Т О В Е Р Е Н И Е к медали «За Сотрудничество» / անգլերեն՝ C E R T I F I C A T E of the medal «For Assistance») բառերը գրվում են մգեցված տառերով՝  կապույտ գույնով:

15. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

16. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

17. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին Մեդալով պարգևատրելու դեպքում վկայականը հանձնվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

18. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:


Ձև 1

 

 

Ձ Ե Վ

«Համագործակցության համար» մեդալի



Ձև 2

 

 

 

Ձ Ե Վ

«Համագործակցության համար» մեդալի վկայականի

Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Համագործակցության համար»

մեդալի

 

 

 

 



 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

«Համագործակցության  համար» մեդալի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Համագործակցության համար» մեդալով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«    »_______20__թ. №___ հրամանով

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 

 Գրառումները ռուսերեն լեզվով՝

 

У Д О С Т О В Е Р Е Н И Е  № ___  

 

НАГРАЖДЕН(А) 

Медалью «За Сотрудничество» 

приказом председателя Следственного комитета Республики Армения 

«    »_______20__г. №___  

Председатель 

Следственного комитета РА

 

Գրառումները անգլերեն լեզվով՝

 

 C E R T I F I C A T E   № ___ 

AWARDED 

the Medal «For Cooperation» 

by Order of the Chairman of the Investigative Committee of the Republic of Armenia  «    »_______20__ №___  

Chairman of 

RA Investigative Committee



 

Հավելված №7
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ.  թիվ 79-L հրամանի
 

 

 


ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Լավագույն քննիչ» կրծքանշանի



1. «Լավագույն քննիչ» կրծքանշանը (այսուհետ՝ Կրծքանշան) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:

2. Կրծքանշանով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 3 տարի մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և քննության գործում բարձր ցուցանիշների, ինչպես նաև քննության ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցների և մեթոդների ներդրման համար: (խմբ. 06.12.2016թ. N 67-Լ)

3. Կրծքանշանն ունի հերթական համար:

4. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

5. Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի պարգևներից հետո:

6. Կրծքանշանն իրենից ներկայացնում է 44x36 միլիմետր չափերի ուռուցիկ օվալաձև սկավառակ՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից:

7. Կրծքանշանի հիմնական գույնն արծաթագույնն է:

8. Սկավառակի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշը`  23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով: Կրծքանշանի ներքին օվալը պատված է կապույտ էմալով և եզերված է լայնությամբ ռելիեֆային արծաթագույն շրջանակով, որի վրա մուգ կապույտ գույնով առկա են հետևյալ  գրառումները. վերևում՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ», ներքևում՝ «ՔՆՆԻՉ»: Շրջանակի ձախ կողմի վրա տեղակայված է դափնե ճյուղ, իսկ աջ կողմի վրա՝ նույն չափերի կաղնու ճյուղ: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)

9. Կրծքանշանը դարձերեսից համարակալված է և ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

10. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց դարչնագույն հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

11. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

12. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Լավագույն քննիչ» կրծքանշանի» բառերը գրվում են մգեցված՝  մուգ դարչնագույնով:

13. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

14. Վկայականի մեջ Կրծքանշանը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

15. Կրծքանշանն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:


Ձև 1 

 

Ձ Ե Վ
«Լավագույն քննիչ» կրծքանշանի


Ձև 2

 

 

Ձ Ե Վ
«Լավագույն քննիչ» կրծքանշանի վկայականի

Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Լավագույն քննիչ» կրծքանշանի

 

 

 

 

 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում


 

 

 

 

 

«Լավագույն քննիչ» կրծքանշանի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Լավագույն քննիչ» կրծքանշանով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 
 

 


 

 

 



 

 


 

 

 

 

 

 


 



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի