Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 15 անձի

09.04.2018 14:41

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք փոխկապակցված դեպքեր, դրանց առնչություն ունեցած 15 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017թթ. ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք պարբերաբար ձեռք են բերել առանձնապես  խոշոր չափերով թմրամիջոցներ՝ հիմնականում «Սփայս» տեսակի, ապա՝ այն իրացրել այլ անձանց: Պարզվել է, որ որոշ դեպքերում թմրամիջոցներով պատրաստվել են նաև ծխախոտային խառնուրդներ և վաճառվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 15 անձի, որոնցից 10-ին՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու, 5 -ին՝  օգտագործելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ձեռք բերման  աղբյուրը պարզելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը բացահայտելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի