Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ 2017թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով քննված քրեական գործերի վերաբերյալ

23.02.2018 18:23

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով քննվել է.

17 քրեական գործ (5-ը՝ սեռական, 11-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ, իսկ 1-ը` սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ), որից.

 

  • 9 քրեական գործ հարուցվել է 2017թ. (3-ը՝ սեռական, իսկ 6-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 4 քրեական գործ փոխանցվել է 2016թ.-ից (2-ը՝ սեռական, 2-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 4 քրեական գործ վերսկսվել է նախկինում կասեցվածներից (3-ն՝ աշխատանքային շահագործման, իսկ 1-ը՝ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ):

 

Քննված 17 քրեական գործերի ընթացքը.


  • 2 քրեական գործ (1-ն՝ աշխատանքային, 1-ը՝ սեռական շահագործման վերաբերյալ)՝ 2 մեղադրյալի և 5 տուժողների (որից՝ 3-ն անչափահաս) վերաբերյալ ուղարկվել է դատարան:
  • 3 քրեական գործով արարքները վերաորակվել են այլ հոդվածներով և ուղարկվել դատարան: Դրանք են.
  • 2 քրեական գործ (սեռական շահագործման վերաբերյալ)՝ վերաորակվել է ՀՀ քր. օր-ի 262-րդ հոդվածով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) և 4 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել դատարան,
  • 1 քրեական գործ (աշխատանքային շահագործման վերաբերյալ)՝ վերաորակվել է ՀՀ քր. օր-ի 333-րդ հոդվածով (սուտ մատնություն) և 1 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել դատարան:
  • 1 քրեական գործով (աշխատանքային շահագործման վերաբերյալ) վարույթը կասեցվել է՝ մեղադրյալների ՀՀ տարածքից դուրս գտնվելու պատճառաբանությամբ: Հիշյալ քրեական գործով առերևույթ շահագործման դեպքը տեղի է ունեցել ՌԴ տարածքում:
  • 5 քրեական գործով (3-ն՝ աշխատանքային, 1-ը՝ սեռական, իսկ 1-ը՝ սեռական և աշխատանքային  շահագործման վերաբերյալ) վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: Հիշյալ 5 քրեական գործերով առերևույթ շահագործման դեպքերը տեղի են ունեցել այլ պետությունների տարածքում (2-ը՝ ՌԴ, 1-ը՝ Թուրքիա, 1-ն՝ ԱՄԷ, 1-ը՝ Վրաստան), որոնցով՝ այլ պետության տարածքում քննչական գործողություններ կատարելու նպատակով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ ուղարկվե են քննչական պահանջներ,
  • 1 քրեական գործով (աշխատանքային շահագործման վերաբերյալ) վարույթը կարճվել է՝ մեղադրյալի մահվան պատճառաբանությամբ,
  • 4 քրեական գործով (1-ը՝ սեռական, 3-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ) վարույթը կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ,
  • 1 քրեական գործի նախաքննությունը (աշխատանքային շահագործման վերաբերյալ) փոխանցվել է 2018թ.:
  •  

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով 2017թ. ընթացքում կայացված որոշումներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով կատարված առերևույթ հանցավոր արարքի կատարման արդյունքում տուժող է ճանաչվել 17 անձ՝ որից 5-ը (5-ն էլ կին) սեռական, իսկ 12-ը՝ (2 կին, 4 տղամարդ և 6 անչափահաս) աշխատանքային շահագործման վերաբերյալ քրեական գործերով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի