Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ 2016թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով քննված քրեական գործերի վերաբերյալ

20.02.2017 18:15

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2016թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով քննվել է.

20 քրեական գործ (7-ը սեռական, 11-ն աշխատանքային շահագործման վերաբերյալ, 1-ը` սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ, իսկ 1-ը` երեխայի առուվաճառքի վերաբերյալ), որից՝

  • 13 քրեական գործ հարուցվել է 2016թ. (5-ը սեռական, իսկ 6-ն աշխատանքային շահագործման վերաբերյալ, 1-ը` սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ, իսկ 1-ը` երեխայի առուվաճառքի վերաբերյալ),
  • 5 քրեական գործ փոխանցվել է 2015թ-ից (1-ը սեռական, իսկ 4-ն աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 2 քրեական գործ վերսկսվել է նախկինում կասեցվածներից (1-ը սեռական, 1-ն աշխատանքային շահագործման վերաբերյալ)
 

Քննված 20 քրեական գործերի ընթացքը.


  • 2 քրեական գործ (2-ն էլ սեռական շահագործման վերաբերյալ) 2 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է դատարան,
  • 1 քրեական գործ (սեռական շահագործման վերաբերյալ) միացվել է այլ քրեական գործի,
  • 1 քրեական գործ` 1 հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է ՌԴ` մեղադրյալի նկատմամբ ՌԴ տարածքում քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ խնդրանքով (աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 3 քրեական գործով արարքները վերաորակվել են այլ հոդվածներով: Դրանցից` աշխատանքային շահագործման վերաբերյալ գործը վերաորակվել է ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածով (խարդախություն), սեռական շահագործման վերաբերյալ գործը վերաորակվել է ՀՀ քր. օր-ի 262-րդ հոդվածով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) և 1 մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է դատարան, երեխայի առուվաճառքի վերաբերյալ գործը վերաորակվել է ՀՀ քր. օր-ի 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը և վաճառքը) և չորս մեղադրյալի վերաբերյալ ուղարկվել է դատարան,
  • 7 քրեական գործով՝ 7 հետախուզվող մեղադրյալի նկատմամբ վարույթը կասեցվել է նրանց գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ (1 գործ՝ 4 մեղադրյալի նկատմամբ՝ սեռական, իսկ 6 գործ՝ 3 մեղադրյալի նկատմամբ՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ): Հիշյալ քրեական գործերով այլ պետության տարածքում քննչական գործողություններ կատարելու նպատակով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցումներ են ուղարկվել ՌԴ և Թուրքիա,
  • 2 քրեական գործով (2-ն էլ աշխատանքային շահագործման վերաբերյալ) վարույթը կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ,
  • 4 քրեական գործի նախաքննությունը (2-ն՝ աշխատանքային, 2-ը՝ սեռական շահագործման վերաբերյալ) փոխանցվել է 2017թ.:

 

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով 2017թ. ընթացքում կայացված որոշումներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով կատարված առերևույթ հանցավոր արարքի կատարման արդյունքում տուժող է ճանաչվել 25 անձ՝ որից 4-ը (4-ն էլ կին) սեռական, իսկ 21-ը՝ (21-ն էլ տղամարդ) աշխատանքային շահագործման վերաբերյալ քրեական գործերով:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի