Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար

18.03.2016 15:58


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, կրակոցներ արձակած անձի ինքնությունը։

2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել  էր կրակոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ Մ. և Պ. Զարգարյանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանը, ով իր մոտ գտնվող ինքնաձիգով կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Վերջինս մարտի 16-ին ձերբակալվել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը մարտի 18-ին որոշում է կայացրել՝  Ա.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Քրեական գործով ևս երկու անձ կասկածվում են 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի