Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Շարունակվում են «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքները

08.11.2018 14:41

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Քրեական գործերի քննության աջակցության վարչության համակարգմամբ, քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումներում շարունակվում  է  ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքների շարք` «Դեպքի վայրի զննություն» թեմայով:

Հոկտեմբերի 7-ին  ուսումնամեթոդական դասընթացն անցկացվեց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետի կողմից ձևավորած քննչական խմբի կողմից:

Վարժանքը համակարգող խմբի կողմից նախապես մոդելավորված ասպանության դեպքի վայրի զննության ընթացքում օգտագործվեցին քննչական բաժնում առկա տեխնիկական միջոցները:

Ուսումնամեթոդական պարապմունքի ժամանակ արձանագրված խախտումները քննարկվեցին Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանի քննչական բաժնի պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում:

Թերությունների շտկման վերաբերյալ ՀՀ ՔԿ Քրեական գործերի քննության աջակցության վարչության ներկայացուցիների կողմից տրվեցին կոնկրետ ցուցումներ՝ մասնագիտական կազմակերպվածության մակարդակի բարձրացման և կարողությունների զարգացման համար:

Դասընթաց-վարժանքի մասնակից քննիչները  արդյունավետ համարեցին դասընթացը՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի