Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2020 14:56

Հարգելի պարոն Սարգսյան,

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ոստիկանության ողջ անձնակազմին և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: 

Ոստիկանության աշխատանքը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության տեսադաշտում և համակարգի աշխատողի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման ուղղությամբ դրսևորած վարքագիծը ուղղակիորեն կապվում են երկրի ու պետության նկարագրի ու հեղինակության վերաբերյալ հանրային ընկալման հետ: Վերջին շրջանում ոստիկանության աշխատանքում նկատելի է դրական տեղաշարժ, ինչը հետևանք է համակարգում իրականացված բարեփոխումների մի ամբողջական շղթայի, որի շարունակական ապահովումը, համոզված ենք, էլ ավելի է պատվաբեր դարձնելու ոստիկանի աշխատանքը և բարձրացնելու ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը:

Ոստիկանության աշխատակիցները միշտ եղել և մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության առաջնագծում՝ իրենց սկզբունքայնությամբ և ծառայության հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով նպաստելով երկրում օրինականության հաստատմանը և իրավակարգի ամրապնդմանը: Այս պատասխանատու առաքելությունը Ոստիկանությունը տանում է պատվախնդրորեն՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:

Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ համակարգի աշխատակիցներին՝ քաջառողջություն և ընտանեկան բարեկեցություն:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի