Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դանակահարություն Վանաձորում. կասկածյալը ձերբակալվել է

22.03.2017 15:26

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում երկու անձի դանակահարության՝ էական նշանակության ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։

2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. ծնված Վ.Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թ. ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխվելու մասին:

Ձեռնարկված  միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երկու անձինք մարմնական վնասվածքներն ստացել են կենցաղային հարցերի շուրջ առաջացած նույն վիճաբանության արդյունքում՝ նույն անձի կողմից։

Դեպքի առթիվ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, Վ.Հովհաննիսյանը և Ս.Սարոյանը ճանաչվել են տուժող: Կասկածյալի ինքնությունը պարզվել է, և նույն օրը ձերբակալվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի