Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ հայ զինծառայողի նկատմամբ հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

06.12.2015 18:23


Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

05.12.2015թ.՝ ժամը 18:45-ի սահմաններում հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի վրա ականանետից արձակված ականի պայթունի հետևանքով բեկորային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: Վերջինիս վիճակը գնահատվում կայուն ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի