Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բնակելի շենքում վերելակի խցիկի ընկնելու հետևանքով մահացել է երիտասարդ կին. Քննություն է տարվում`պարզելու պատճառները

21.03.2015 18:33

2015 թվականի մարտի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, վայր է ընկել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խցիկը, որի մեջ գտնվող ուղևորուհին՝ 1978թ. Հ.Շահբազյանը, մահացել է։

Նախնական տվյալներով՝ Հ.Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ճոպանների պոկվելու պատճառները։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի