Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վիճաբանություն՝ տաքսի ավտոմեքենայի դուռն ուժգին փակելու համար

11.10.2014 19:48

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, «Երևան» Բ/Կ -ից ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի առաջնային մակերեսի կտրած վերք, շնչափողի վնասումով, պարանոցի աջ կողմի շրջանի էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Թովմասյանը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ից 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցի 24-րդ շենքի առաջամասում` ճանապարհի մայթեզրին, տաքսի ավտոմեքենայի դուռն ուժգին փակելու համար առերևույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանության մեջ է մտել Թովմասյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս պարանոցի շրջանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:  Նշանակվել են դատաբժշկական  և  դատահետքաբանական փորձաքննություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի