Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում քննվել է 209 քրեական գործ. 193 անձ ճանաչվել է տուժող

06.08.2019 14:03

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նա­խա­պատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 98 նյութ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 209 քրեական գործ, որից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 209 քրեական գործերից 143-ը վարույթ է ընդունվել 2019թ-ի առաջին կիսամյակում, իսկ 66[1]-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 98 քրեական գործ:

Նշված ժամանակահատվածում վարույթում եղած երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 209 քրեական գոր­ծե­րից 4-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն,
5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
38-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելուն,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարությանը,
10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն,
22-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդհոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդհոդվածով նախատեսված երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելուն կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն,
10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
69-ը՝ այլ հանցագործություններ են:

Վերը նշված հանցագործություններով թվով 110 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալներ, ընդ որում 5 անձ եղել է 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 63-ը՝ 18-35 տարեկան, 40-ը՝ 35 տարեկանից բարձր:

110 անձանցից 18-ը ունեցել են բարձրագույն կրթություն, 84-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջին մասնագիտական, 3-ը՝ տարրական:

Նշված անձանցից 7-ը նախկինում եղել են դատապարտված:

Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 193 տուժողներ, որոնցից 105-ը՝ մինչև 12 տարեկան, 20-ը՝ 12-14 տարեկան, 36-ը՝ 14-16 տարեկան, 32-ը՝ 16-18 տարեկան:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ, որից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

59 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 44-ը` արդարացման հիմ­քով, իսկ 15-ը` ոչ արդարացման:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 32 քրեական գործ 34 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ):

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 1 միջնորդություն:

Կասեցվել է 20 քրեական գործով վարույթ, որից 4-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 16-ը՝ այլ հիմքով:

Նշված ժամանակահատվածում միացվել են 6 քրեական գործեր, իսկ ըստ ենթակայության են ուղարկվել 3-ը:

2017 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 88 քրեական գործ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ 3):


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի