Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ և անդամ նշանակելու մասին

27.08.2018 19:54

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Հրաման՝


27.08.2018թ. ք. Երևան  Թիվ N 122-Ա


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝




1. Նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ երեք տարի ժամկետով.


Հանձնաժողովի նախագահ՝
Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան           Հայաստանի Հանրապետության քննչական
                                                              կոմիտեի  նախագահի տեղակալ,
                                                              զինվորական քննչական գլխավոր վարչության պետ


Հանձնաժողովի անդամ՝
Յուրա Սերյոժայի Իվանյան                    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                               հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության
                                                               մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության
                                                               հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ



2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

Հ.Գրիգորյան

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի