Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները (լուսանկարներ)

08.02.2019 09:35

ՀՀ  քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ  կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով ՝ փետրվարի  8-ին՝  ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց  են բախվել  «ԳԱԶ 24» և  «Սիսիանի» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վթարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը, ինչպես նաև շտապօգնության մեքենայի ուղևորները տեղափոխվել են «Արտաշատ» Բ/Կ:

Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի