Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Շղթայական ավտովթարի արդյունքում վրաերթի է ենթարկվել ՃՈ տեսուչը

01.10.2014 13:11


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզայի քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ երթևեկությունը կարգավորող ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչ, ոստիկանության կապիտանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում Ա.Գասպարյանի վարած  «Օպել Սինտրա» մակնիշի 34 MF 232 հ/հ-ի ավտոմեքենան, ճանապարհի մերկասառույցի պատճառով ենթարկվելով կողասահքի, բախվել է ճանապարհի արևելյան կողնակում կանգնած վիճակում գտնվող, Ա.Աշուղյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 191 հ/հ-ի ավտոմեքենային և Ռ.Նավասարդյանի վարած «Վազ 2121» մակնիշի 96 NM 096 հ/հ-ի ավտոմեքենային, այնուհետև վրաերթի ենթարկել ծառայության մեջ գտնվող, տվյալ պահին երթևեկությունը կարգավորող, ՀՀ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանին:
 

Արդյունքում՝ Տ.Գրիգորյանը ձախ սրունքի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի