Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով վթար` Սյունիքում

24.08.2015 13:39

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:

 

Նախնական տվյալներով`  2015թ. օգոստոսի 20-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանի   վարած «ՎԱԶ 2107»  մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում բախվել է Ա.Կարապետյանի վարած  «ԶԻԼ 43141» մակնիշի ի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Ա.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վերջինիս ավտոմեքենայի ուղևոր 62-ամյա Ժ.Ավանեսյանը  ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի