Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվել է Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը

11.11.2014 16:29

Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած, 7 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ եւ տուժած անձանց ինքնությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Մ. Վարդանյանը, աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում որպես վարորդ, իրեն ամրացված «Կամազ-53202» մակնիշի , 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.20-ի սահմաններում,  Արթիկ քաղաքից երթեւեկել է դեպի Գյումրի։ Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում, երթևեկելով երկրորդական ճանապարհով, բեռնատարը մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով  մեքենայի վարորդը` Ռազմիկ Մկրտչյանը և ևս վեց ուղևոր ստացած մարմնական վնասվածքներից և այրվածքներից տեղում մահացել են։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը կից հրապարակում ենք վթարի հետեւանքով մահացած ուղեւորների տվյալները՝
 

-         Մարինե Արշավիրի Նազարյան (ծնված 1959թ,. ք. Գյումրի),

-         Արամայիս Գուրգենի Թումանյան (ծնված 29.05.1954թ., ք. Գյումրի),

-          Վանիկ Լևոնի Սարգսյան (ծնված 28.01.1995թ., ք. Գյումրի  ),

-         Հաբեթ Սեդրակի Սեդրակյան (ծնված 17.08.1962թ., Շիրակի մարզ գյուղ Ախուրյան ),

-         Գայանե Աղասու Սեդրակյան (ծնված 28.12.1955թ., Շիրակի մարզ գյուղ Ախուրյան ),

-         Ռազմիկ Համբարձումի Մկրտչյան (ծնված 15.03.1955թ., ք. Գյումրի, «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ),

-         Դավիթ Կարուշի Հարությունյան (ծնված 22.02.1994թ., ք. Գյումրի):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական համալիր և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

«Կամազ-53202» մակնիշի  վարորդ Մ.Վարդանյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի