Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ գնահատման խմբի անդամներին

25.02.2016 21:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ-ի` Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` գնահատելու Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության ոլորտում կարիքները։

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով քրեական գործերի նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը, վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեադատավարական նորմերի հնարավոր խախտումների, լիազորությունների չարաշահումների բացառումը, քննիչների վերապատրաստումը։  

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը փաստել է, որ համագործակցության արդյունքում Քննչական կոմիտեում ներդրվել է քրեական գործերի թվայնացման ծրագիրը, և ներկայումս մշակման փուլում է երկրորդ ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է ունենալ էլեկտրոնային արխիվ՝ որոնողական համակարգով։ Համապատասխան տեղեկատվական բազաների մշակումն էապես կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության, որակի բարձրացմանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Հյուրերի խնդրանքով Ա.Ղամբարյանը ներկայացրել է քննչական կոմիտեի ռազմավարական ծրագրերը, առաջնահերթությունները, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ շարունակել փոխգործակցությունը՝ նախանշելով համագործակցության նոր ուղղություններ։

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի