Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սուպերմարկետից խմիչք է գողացել (տեսանյութ)

11.03.2019 13:54

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանանդյան փողոցում գործող սուպերմարկետից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են մեկ շիշ «Շիվաս 18» և մեկ շիշ «Բլեք Լեյբլ 12» տեսակի խմիչքներ՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը:  Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ստացվել է սուպերմարկետում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է նշված անձը:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի