Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել. զեկուցվել են 2020թ. առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից կատարված աշխատանքերը

13.07.2020 17:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի  ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Զեկուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2020թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին:

Նշվել է,  որ 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվել է 747 քրեական գործ,  որից 151-ը փոխանցվել է 2019 թվականից, իսկ  596-ը  վարույթ է ընդունվել 2020թ.  առաջին կիսամյակում,  250 քրեական գործ փոխանցվել է հուլիս ամիս:

Քննչական բաժնի վարույթում քննված  քրեական գործերով 65 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քննչական բաժնում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերը բացահայտված են:

Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը հանձնարարականներ է տվել ինչպես առանձին քրեական գործերի, այնպես էլ՝ աշխատանքներն առավել  համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:  


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի