Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բնակարանի մաքրման աշխատանքներից հետո անհետացել էր տանտիրուհու ոսկեղենն ու կանխիկ գումար

20.04.2015 18:04


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանի մաքրման աշխատանքներն իրականացնող կնոջ կողմից 24.500 ԱՄՆ դոլար և ոսկեղեն գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 29-ամյա կինը 2015 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, այլ քաղաքացու բնակարանը մաքրելիս ննջասենյակի զգեստապահարանում դրված պայուսակից հափշտակել է 24.500 ԱՄՆ դոլար, իսկ զարդատուփից` ոսկեղեն՝ այդպիսով տանտիրուհուն պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի