Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել և լսել է քաղաքացու բարձրացրած հարցերը

22.01.2019 09:22

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել և լսել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացու բարձրացրած հարցերը:

Կոմիտեի նախագահը  վստահեցրել է, որ  յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է շարունակել  ՀՀ  ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում:

ՔԿ նախագահը հանդիպման ընթացքում նշել է , որ քննիչներն ունեն անհրաժեշտ կամք և ունակություն՝ յուրաքանչյուր գործով պատշաճ քննությունն ապահովելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու  համար:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի