Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ապրիլի 7-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ, որից 3-ն ուղարկվել է դատարան

07.04.2017 17:45

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

2017թ. ապրիլի 2-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի թիվ 23/02 ընտատեղամսում ժամը 09:13-ի ահմաններում կրկին քվեարկելու փորձ է գրանցվել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 34-153-րդ հոդվածով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ թիվ 23/02  ընտրատեղամասի ընտրող Ա.Հովհաննիսյանն ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է  մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. ապրիլի 6-ին Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Տեղեկացնում ենք͵ որ ապրիլի 7-ի դրությամբ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում։ 8 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որոնցից 3-ով՝ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

7 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի