Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Խոշոր չափով գումարի յուրացում ապահովագրական ընկերության գործակալի կողմից

29.04.2015 17:46


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  ապահովագրական ընկերության 41-ամյա աշխատակցի կողմից խոշոր չափով գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 41-ամյա տղամարդը, աշխատելով ապահովագրական ընկերությունում և իրականացնելով գործակալի գործառույթներ, 2014թ.  նոյեմբերի 18-ից մինչև 2015թ. փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում կնքել է ավտոտրանսպորտային օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության 86 պայմանագիր:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ պայմանագրերից ստացված, իրեն վստահված  գումարից որպես միջնորդավճար նա իրեն է պահել 341.767 ՀՀ դրամ, ընկերության հաշվեհամարին  փոխանցել 706.846 ՀՀ դրամ, իսկ մնացած խոշոր չափի 1.229.365 ՀՀ դրամը  յուրացնելու եղանակով հափշտակել է:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի