Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ԶՔԳՎ պետի տեղակալն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին

20.12.2018 16:06

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանն այսօր ընդունել է 2018 թվականի  մայիսի 4-ին մահացած ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արթուր  Գասպարյանի ծնողներին և նրանց ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ա.Գասպարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները:

Տուժողի իրավահաջորդները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։

Գ.Մայիլյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից  մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի