Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության և ևս 4 զինծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

19.03.2015 17:16

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

19.03.2015թ.՝ ժամը 08:30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ:

Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Արշակ Կարենի Հարությունյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը: Եվս չորս զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի