Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

23.03.2015 11:28

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։

22.03.2015թ.՝ ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի