Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հաշմանդամության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ պետությունից խարդարությամբ գումար է հափշտակել. Քրեական գործն ուղարկվել է դատարան

04.10.2016 18:27

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Լ.Վարդանյանը պետական միջոցներից գումար հափշտակելու նպատակով ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ իրավասու մարմիններին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես՝ ձեռք է բերել և ռազմաբժշկական հանձնաժողով, ինչպես նաև զինկոմիսարիատ ներկայացրել կեղծ տվյալներ առ այն, որ նա 1990-1994թթ. ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել և ստացել է «կոնտուզիա»։ Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա Լ.Վարդանյանը ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած ազատամարտիկի կարգավիճակ և դրամական օգնություն, պարգևավճար ստանալու իրավունք, տարիներ շարունակ ստացել իրեն հասանելիք՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի հավելումներից ավել գումար, ինչպես նաև՝ ֆինանսական պետական աջակցություն՝ բնակարան գնելու համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի