Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին

15.02.2020 13:15

Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա.Մովսիսյանը և Ա.Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ.Ավետիսյանը 14.02.2020թ. գործուղվել են կայազորային քննչական բաժին:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հրամանով կազմվել են քննչական խմբեր, 2020թ. փետրվարի 12-ին՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը ընդուվել են վարույթ, կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի