Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի զինվորական քննչական գլխավոր վարչության տարածքային բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

26.04.2019 17:30

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Դեպարտամենտի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ Վարչություն) տարածքային բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիրը՝ 93-ՔԿ–4.1-5).


*Բաժնի առաջատար մասնագետն իրականացնում է Վարչությանն ուղղված /մտից/ և Վարչությունից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, Վարչություն ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման, ելքագրման և ՔԿ արխիվ հանձնման աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ, ինչպես նաև իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

*աշխատավարձի չափը՝ 111.115 դրամ:

Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը`
բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 30.04.2019թ.:

ՀՀ քաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite.com հասցեին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի