Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գործունեություն

 

 

Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝  որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական:

 

 Հանձնաժողովի խնդիրն է  ապահովել՝

 

- Կոմիտեում ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,

-  Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,

- Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը,

 

 

 Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

 

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:     

 

Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, այդ թվում՝ Կոմիտեի թեկնածությունների ցուցակի համալրման, Կոմիտեի ծառայողների ատեստավորման  և ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման վերաբերյալ հարցադրումները կանոնակարգվում են  որակավորման հանձնաժողովի գործունեության կարգով՝ հաստատված ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ թիվ 18 Լ հրամանով։