Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ

Արթուր Նորիկի Մելիքյան

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

 

Ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 1-ին, Հոկտեմբերյանի շրջանի Մայիսյան գյուղում:

1996թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, ունկնդիր:

1996-1999թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 4-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ, ապա` ավագ քննիչ
1990-2002թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ
2002-2003թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 2-րդ վարչության ավագ քննիչ
2003-2004թթ.- ՀՀ ոստիկանության ՔՎ 1-ին բաժնում` որպես քննիչ
2004-2007թթ.- ՀՀ ոստիկանության ՔՎ  Երևանի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժնի պետ
2007-2012թթ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին, պետի տեղակալ
2014. ապրիլ-հոկտեմբեր- ՀՀ ՊՆ N զորամասի վերահսկողության բաժնի պետ
2014. հոկտեմբեր-նոյեմբեր- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ
2014-2016թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ
2016-2018թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ
2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր- ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ:

ՀՀ նախագահի՝ 2021թ. մարտի 5-ի հրամանագրով՝ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ, շնորհակալագրեր:


Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

 

Արսեն Վոլոդյայի  Այվազյան
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական


 

Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

10.04.2000-11.05.2002թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ
11.05.2002-30.09.2006թթ. -  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ
30.09.2006-29.05.2007թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության  ավագ քննիչ
29.05.2007-23.11.2007թթ. -  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ
23.11.2007-10.04.2009թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
10.04.2009-18.06.2013 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ
18.06.2013-07.10.2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ
07.10.2014-17.11.2016թթ. - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ
17.11.2016-27.01.2017թթ. - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ
27.01.2017- 20.08.2018թթ. -  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ
20.08.2018-14.08.2019թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի օգոստոսի 14-ի  որոշմամբ:

ՀՀ նախագահի՝ 2021թ. մարտի 5-ի հրամանագրով՝ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային գործունեության ընթացքում  ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: 

 

 

Վիգեն Մանուկի Մեսրոպյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
 

Ծնվել է 1974 թվականի մարտի 2-ին, Վեդի քաղաքում:

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1999-2003թթ. – ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ
2003-2010թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ
2010-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ:
VIII-XI.2013թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ
2018-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
2022 թ. հունվարի 14-ից - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: