Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կոլեգիա


ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիա


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է կոլեգիա, որի նպատակն է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի իրավասությունների մեջ է մտնում կոլեգիալ լուծում պահանջող  քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկումը:


Կոլեգիայի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի նոյեմբերի 14-ի հրամանով՝  հիմք ընդունելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերը:


ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:


ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով։ Ըստ այդմ՝ կոլեգիան ունի նախագահ և 9 անդամ։ Կոլեգիայի նախագահն է քննչական կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներ են՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետը, ինչպես նաև քննչական կոմիտեի նախագահի  կողմից նշանակվող քննչական կոմիտեի այլ ծառայողները։  


Կոլեգիայի նիստը վարում է քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի նիստերը կարող են լինել փակ կամ բաց:

Կոլեգիայի որոշումերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում կոլեգիայի նախագահի ձայնը վճռորոշ է:


Կոլեգիայի նախագահ՝

Արգիշտի Էլբեկի Քյարամյան                   ՀՀ քննչական  կոմիտեի նախագահ

 


Անդամներ՝

Վիգեն       Մանուկի         Մեսրոպյան         ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ


Արսեն      Վոլոդյայի       Այվազյան            ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արտակ     Արտաշեսի      Կրկյաշարյան       ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արթուր     Նորիկի           Մելիքյան             ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Կամո        Նորիկի            Սահակյան         ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների,
                                                                  կազմակերպական-վերլուծական և քրեագիտական
                                                                  գլխավոր վարչության պետ

 

Ազատ      Լյուդվիգի         Գևորգյան           ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների
                                                                  գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

 

Մհեր        Խաչատուրի    Վարդանյան        ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի
                                                                  քննչական վարչության պետ


Կամո       Վրեժի              Շառոյան            ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության
                                                                 գլխավոր վարչության պետի տեղակալ

Գագիկ       Լևոնի             Մայիլյան           ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական
                                                                 գլխավոր վարչության պետի տեղակալ



ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղարն է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գայանե Կոլյայի Գասպարյանը: