Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2020 թվականի ընթացքում եղած երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին

19.02.2021 17:07

2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում է քննվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 328 քրեական գործ, նախապատրաստվել է 190 նյութ:

Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 328 քրեական գոր­ծե­րից 2-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 51-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 14-ը՝ ՀՀ քր. օր.-ի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարությանը, 21-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն, 33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելուն, պահելուն, օգտագործելուն կամ տարածելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդհոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն, 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ  94-ը՝  այլ հանցագործություններ են:

Վերը նշված քրեական գործերով 157 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 1 անձ եղել է 14-16 տարեկան, 6-ը՝ 16-18 տարեկան, 84-ը՝ 18-35 տարեկան, 66-ը՝ 35 տարեկանից բարձր:

157 անձանցից 13-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 119-ը՝ միջնակարգ, 9-ը՝ միջին մասնագիտական, 16-ը՝ տարրական:

Նշված անձանցից 7-ը նախկինում եղել է դատապարտված:

Վարույթում գտնվող գործերով եղել է 328 տուժող, որից 180-ը՝ մինչև 12 տարեկան, 33-ը՝ 12-14 տարեկան, 73-ը՝ 14-16 տարեկան, 42-ը՝ 16-18 տարեկան:

2020 թվականի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 187 քրեական գործ:

109 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 69-ը` արդարացման հիմ­քով, իսկ 40-ը` ոչ արդարացման:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 78 քրեական գործ՝ 87 անձի վերաբերյալ:

Կասեցվել է 40 քրեական գործով վարույթ, որից 2-ը՝ մեղադրյալի ծանր հիվանդության կամ  Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու հիմքով, 8-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 30-ը՝ այլ հիմքով:

Նշված ժամանակահատվածում միացվել է 17 քրեական գործ, ըստ ենթակայության է ուղարկվել 8-ը:

Անավարտ է մնացել 76 քրեական գործ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի