Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2020 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին

19.02.2021 17:31

2020թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարմինների, ստորաբաժանումների կողմից նա­խա­պատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 280 նյութ: Վերը նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների, ստորաբաժանումների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ  1731 քրեական գործ: Ընդ որում, հիշյալ 1731 քրեական գործից 1152-ը վարույթ է ընդունվել 2020թ. ընթացքում, իսկ 579-ը եղել է վարույթում գտնվող և տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործ: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 266 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 48 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 817 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և Կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 5 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 16:

Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում գտնվող 1731 կոռուպցիոն բնույթի քրեական գոր­ծե­րից.

  • 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը,
  • 32-ը՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով
  • 31-ը ՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախություն, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով
  • 286-ը՝ ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 236-ը ՀՀ քր. օր-ի 179 րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելը կամ վատնելը,  եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 13-ը՝ ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը),
  • 25-ը՝ ՀՀ քր. օր-ի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքը,
  • 95-ը՝ ՀՀ քր. օր-ի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,
  • 551-ը՝ ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,
  • 29-ը՝ ՀՀ քր. օր-ի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելը,
  • 6-ը՝ ՀՀ քր. օր-ի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը,
  • 104-ը՝ ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալը,
  • 21-ը՝ ՀՀ քր. օր-ի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը,
  • 35-ը՝ ՀՀ քր. օր-ի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալը,
  • 155-ը՝ ՀՀ քր. օր-ի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքը,
  • 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 314.3-րդ հոդվածով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը,
  • 110-ը՝ ՀՀ քր. օր-ի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
    Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 481 քրեական գործ, 365 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 253-ը` արդարացման հիմ­քով, 112-ը` ոչ արդարացման:

    Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 116 քրեական գործ:

    Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործեր դատարան չեն ուղարկվել:

    Կասեցվել է 75 քրեական գործի վարույթ, որից 66-ը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 7-ը՝ մեղադրյալի կողմից  քննությունից թաքնվելու, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, 2-ը՝ այլ:

    Ըստ ենթակայության է ուղարկվել 120 քրեական գործ: Միացվել է 219 քրեական գործի վարույթ:

    Ան­ավարտ է մնացել 836 քրեական գործ:

 

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2020 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ

 

2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 921 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 32-ը, 21 անձ ազատվել է ձերբակալումից:

Որպես մեղադրյալ ներգրավվել է 709 անձ: Մեղադրանք է առաջադրվել 705 անձի:

Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան ներկայացված միջնորդություններից մերժվել է 12-ը, բավարարվել է 30-ը: 32 անձի նկատմամբ կիրառվել է գրավ:

19 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է :

Կալանավորումից ազատվել է 7 մեղադրյալ, որից 3-ը՝ դատախազի կողմից, 4-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 65 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 104 անձի նկատմամբ:

2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից:

Դատի է տրվել 186 անձ, որից 3-ը գտվել են կալանքի տակ:

Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործեր դատարան չեն ուղարկվել:

Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 561 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել է 2-ը:

 

2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն հանցագործություններով ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով և ավարտված քրեական գործերով պատճառված գույքային վնասի և դրա վերականգման վիճակի մասին

170 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժած նյութով (այսուհետ՝ մերժած նյութ) պատճառվել է գույքային վնաս: Նշված գործերով և մերժած նյութերով անձանց թիվը՝ 255, որից 146-ը՝ պաշտոնատար անձ:

Պատճառված գույքային վնասի չափը կազմել է 834.964.463 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 663.059.408 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 171.905.055 ՀՀ դրամ:

Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 412.619.901 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 385.439.222 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 27.180.679 ՀՀ դրամը:

Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 278.975.610 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 267.017.683 ՀՀ դրամը:

Մերժած նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 400.000 ՀՀ դրամ, որն ամբողջովին վերականգնվել է:

2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրեական գործերի հարուցման առիթների և քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների կատարման ոլորտների վերաբերյալ


2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 1731 քրեական գործ, որից 439-ը հարուցվել է ֆիզիկական անձանց հաղորդումների հիման վրա, 214-ը՝ իրավաբանական անձանց, 19-ը՝ ԶԼՄ-ների, 1059-ը՝ հայտնաբերվել են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս:

Նշված 1731 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 558 պաշտոնատար անձ, որից 5-ը՝ կասկածյալ, իսկ 553-ը՝ մեղադրյալ:

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում՝

  •  Առողջապահություն՝ 45 անձ,
  •  Կրթություն՝ 88 անձ,
  •  սոցիալական ապահովություն՝ 37 անձ,
  •  էներգետիկա և բնական պաշարներ՝ 34 անձ,
  •  իրավապահ՝ 1 անձ,
  •  տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 131 անձ,
  •  զինվորական՝ 132 անձ,
  •  այլ ոլորտներ՝ 90 անձ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի