Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ուսումնամեթոդական դասընթաց-վարժանք՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու համար (լուսանկարներ)

05.11.2018 15:05

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Քրեական գործերի քննության աջակցության վարչության համակարգմամբ, քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումներում սկսվել է  ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքների շարք` «Դեպքի վայրի զննություն» թեմայով:

Առաջին ուսումնամեթոդական դասընթացն անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներ մասնակցությամբ:

Ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքի շրջանակներում համակարգող խմբի կողմից նախապես մոդելավորված սպանության դեպքի վայրի զննությունը իրականացնում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնի պետի կողմից ձևավորված քննչական խումբը` բաղկացած 3 քննիչից:

Վարժանքի ընթացքում ընտրված հատուկ դեպքի վայրի զննության ընթացքում օգտագործվեցին քննչական բաժնում առկա տեխնիկական միջոցները (քննչական պայուսակ, լուսանկարչական տեխնիկա):

Դեպքի վայրի զննությունն իրականացվում էր տարբեր տակտիկական մեթոդների և հնարքների կիրառմամբ, ուղղորդումը և թերությունների շտկումները կատարվում էին տեղում` կոորդինացնող խմբի կողմից:

Դասընթացին ներգավված էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի անձնակազմը, որոնք անհրաժեշտության դեպքում մասնակցում էին դեպքի վայրում առաջացած խնդիրների քննարկմանը:

Ուսումնամեթոդական պարապմունքի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեցին մասնակից քննիչների մասնագիտական բարձր ունակությունները: Ի հայտ եկած բացթողումները քննարկվեցին դասընթացի ավարտին՝  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնի պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում, ստորաբաժանման անձնակազմի մասնակցությամբ: Քննարկման արդյունքում նախանշվեցին ի հայտ եկած խնդիրների լուծման ուղիները:

Ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքի մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպված միջոցառման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ և  կհանդիսանա լրացուցիչ օգնություն՝  քննչական փորձառություն ձեռք բերելու գործում:

Քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչության նախաձեռնած ուսումնամեթոդական վարժանքը նպատակ ունի աջակցել քննիչների՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու գործում:


 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի