Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ (լուսանկարներ)

01.03.2019 18:39

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի  մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության  կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:

2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 932 դեպք` նախորդ տարվա 738 դեպքի դիմաց:

Արձանագրված հանցագործության դեպքերի 71 տոկոսը բացահայտվել է:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահը նշել է, որ ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ՝ անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման,  քրեական գործերի քննության ընթացքի, ինչպես նաև՝ առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

«Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Մեր խնդիրը թվեր ապահովելը չէ, այլ նախաքննության բարձր որակի ապահովումը: Քննիչների ծանրաբեռնվածությունը չպետք է ազդի նախաքննության որակի վրա»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանն անդրադարձավ սպասվող ատեստավորմանը՝ նշելով, որ այն գիտելիքների իրական պատկերը տեսնելու միջոց է. «Ատեստավորումն ինչ որ մեկից ազատվելու միջոց չէ, այլ՝ գիտելիքների իրական պատկերը տեսնելու լավագույն տարբերակ: Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը փաստեց, որ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նախապայմաններից  է կոլեկտիվում  առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը. «Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է աշխատավայրում ապահովել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, որը նպաստելու է աշխատանքների առավել գրագետ կազմակերպմանը»,- շեշտեց Հայկ Գրիգորյանը:

Հայկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց դրական և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի